Միջազգային

Ֆրանսիայում Չինաստանի դեսպանը կասկածի տակ է դրել ԽՍՀՄ նախկին հանրապետությունների սուվերենությունը

Ֆրանսիայում Չինաստանի դեսպանը կասկածի տակ է դրել ԽՍՀՄ նախկին հանրապետությունների սուվերենությունը

Չինաստանը հրաժարվել է Ֆրանսիայում իր դեսպանի հայտարարություններից, որը մեծ աղմուկ էր բարձրացրել՝ կասկածի տակ դնելով նախկին ԽՍՀՄ կազմում գտնվող երկրների անկախությունը: Պաշտոնական Պեկինը արդեն հայտարարել է, որ հարգում է նախկին խորհրդային բոլոր երկրների «ինքնիշխան կարգավիճակը»՝ հակադարձելով իր դեսպան Լու Շայեի խոսքերին։

Ուրբաթ օրը ֆրանսիական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Ֆրանսիայում Չինաստանի դեսպանը հայտարարել էր, որ նախկին ԽՍՀՄ պետությունները «արդյունավետ կարգավիճակ չունեն միջազգային իրավունքում»։ Բալթյան երկրները անմիջապես պատասխան էին պահանջել Չինաստանի կառավարությունից՝ ակնկալելով պարզաբանում այդ դիրքորոշման վերաբերյալ։ 

«Չինաստանը հարգում է մասնակից հանրապետությունների ինքնիշխան պետական կարգավիճակը Խորհրդային Միության փլուզումից հետո», - Պեկինում լրագրողներին պատասխանել էր Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաո Նինը:

Փարիզում Չինաստանի դեսպանատունը երկուշաբթի առանձին հայտարարություն էր տարածել, որում ասվում է, որ դեսպանի խոսքերը «ոչ թե քաղաքական հայտարարություն էին, այլ անձնական տեսակետների արտահայտություն հեռուստաբանավեճի ընթացքում»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական