Աշխարհի կառավարությունները ավելի շատ, քան երբևէ, գումար են ծախսում իրենց զինուժի վրա․ ասվում է SIPRI-ի նոր զեկույցում: ԱՄՆ-ն 2022թ. ընդհանուր առմամբ 877 միլիարդ դոլար է ծախսել իր ռազմական ոլորտի վրա. ասվում է Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) նոր զեկույցում: Այն կազմում է ընդհանուր համաշխարհային ռազմական ծախսերի գրեթե 40%-ը՝ երեք անգամ գերազանցելով երկրորդ ամենամեծ բյուջեով Չինաստանի ծախսերը։
«2022թ. ԱՄՆ-ն 295 միլիարդ դոլար է հատկացրել ռազմական գործողությունների և պաշտպանության համար, 264 միլիարդ դոլար՝ գնումների, հետազոտությունների և զարգացման համար, և 167 միլիարդ դոլար՝ զինանձնակազմի վրա», - ասվում է զեկույցում։