Միջազգային

ԵՄ-ն կընդունի նեյրոցանցերը կարգավորող միասնական օրենսդրություն

ԵՄ-ն կընդունի նեյրոցանցերը կարգավորող միասնական օրենսդրություն

Մինչև տարեվերջ Եվրախորհրդարանը ակնկալում է հաստատել նոր օրենսդրական նախաձեռնություններ, որոնք ուղղված են ԵՄ-ում նեյրոցանցերի և արհեստական ​​ինտելեկտի աշխատանքի միասնական կարգավորմանը․ «Nikkei» թերթին տված հարցազրույցում ասել է թվայնացման և մրցակցության հարցերով եվրահանձնակատար Մարգրետ Վեստագերը։

Ըստ նոր օրենսդրության՝ արհեստական ​​ինտելեկտի վրա հիմնված նեյրոնային ցանցերին և ծրագրերին կտրամադրվի պոտենցիալ ռիսկի մակարդակ՝ չորս բալանոց սանդղակով: Ամենավտանգավոր նեյրոնային ցանցերը կգնահատվեն ԵՄ-ի հատուկ հանձնաժողովի կողմից՝ նախքան զանգվածային օգտագործման մեջ հայտնվելը: 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական