Միջազգային

Ճապոնիան և ԵՄ-ն դեմ են Ռուսաստանի նկատմամբ ամբողջական պատժամիջոցներին

Ճապոնիան և ԵՄ-ն դեմ են Ռուսաստանի նկատմամբ ամբողջական պատժամիջոցներին

ԵՄ-ն և Ճապոնիան դեմ են արտահայտվել G7 երկրներին ուղղված ԱՄՆ-ի առաջարկին՝ արգելել բոլոր արտահանումները Ռուսաստան։ Համարվում է, որ նման քայլն անիրագործելի է. հայտնում է «Financial Times»-ը։ 

Ավելի վաղ «Bloomberg»-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ն և Ուկրաինայի մի քանի այլ կարևոր դաշնակիցներ դիտարկում են դեպի Ռուսաստան արտահանման գրեթե ամբողջական արգելք սահմանելու հարցը։ Եթե ​​այժմ թույլատրվում է մատակարարել Ռուսաստանին ամեն ապրանք, բացառությամբ պատժամիջոցային ապրանքների, նոր մոտեցմամբ կարգելվեն բոլոր ապրանքները, բացի այն ապրանքների, որոնց համար բացառություն է արվել։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական