Միջազգային

Ուկրաինան 12 բրիգադ է նախապատրաստում մայիսին հակահարձակվելու համար. NYT

Ուկրաինան 12 բրիգադ է նախապատրաստում մայիսին հակահարձակվելու համար. NYT

Պաշտոնական Կիևը 12 բրիգադ է պատրաստում՝ ռուսական ուժերի դեմ հակահարձակում սկսելու համար․ գրում է «New York Times»-ը՝ վկայակոչելով Պենտագոնի գաղտնի փաստաթղթերը, որոնք հրապարակվել են համացանցում։

«Ուկրաինան պատրաստվում է հակահարձակում սկսել ռուսական ուժերի դեմ արդեն հաջորդ ամիս: Ըստ Պենտագոնի գաղտնազերծված փաստաթղթերի, որոնք պատկերացում են տալիս Կիևի ժամանակացույցի մասին, սպասվում է, որ ուկրաինական 12 մարտական ​​բրիգադ՝ յուրաքանչյուրը մոտ 4000 հոգանոց, պատրաստ կլինեն մինչև ապրիլի վերջ»,- գրում է հրատարակությունը։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական