Միջազգային

Ռուսաստանն Ուկրաինայում սկսել է կիրառել T-14 «Արմատա» տանկեր

Ռուսաստանն Ուկրաինայում սկսել է կիրառել T-14 «Արմատա» տանկեր

«​РИА Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը ուկրաինական զինուժի դեմ սկսել է կիրառել «T-14 Armata» նորագույն տանկերը, որոնք, սակայն, դեռ չեն մասնակցել ուղիղ հարձակողական գործողությունների։

Հունվարին բրիտանական ռազմական հետախուզությունը հայտնել էր, որ Ուկրաինայում ռուսական զորքերը դժգոհ էին այդ տանկերի վիճակից ու չէին ուզում ընդունել առաջին խմբաքանակը։ Ըստ հետախուզության տվյալների՝ «T-14»-ի օգտագործումը, ամենայն հավանականությամբ, եղել է «բարձր ռիսկային որոշում», որը կայացվել է հիմնականում քարոզչական նպատակներով:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական