Միջազգային

Մոսկվայի քառակողմ հանդիպմանը քննարկվել է Սիրիայից թուրքական ուժերի դուրսբերման հարցը

Մոսկվայի քառակողմ հանդիպմանը քննարկվել է Սիրիայից թուրքական ուժերի դուրսբերման հարցը

Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարներն ու հետախուզության ղեկավարները երեքշաբթի Մոսկվայում կայացած քառակողմ հանդիպմանը քննարկել են հյուսիսային Սիրիայի իրավիճակը․ այս մասին ասվում է Սիրիայի ՊՆ հայտարարության մեջ, որը փոխանցել է SANA գործակալությունը։

«Բանակցությունների մասնակիցները քննարկել են Սիրիայի տարածքից թուրքական զորքերի դուրսբերման հարցը։ Քննարկվել է նաև M4 միջազգային մայրուղու երկայնքով տեղաշարժի վերաբերյալ հատուկ համաձայնագրի իրականացումը»,- ասվում է հաղորդագրությունում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական