Նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես հայտարարել է գալիք նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին։ Ըստ նրա՝ ինքն արժանի է ևս չորս տարի մնալ Սպիտակ տանը, և նրա տարիքը չի խանգարի իրեն՝ կառավարել երկիրը:
Այսօր առավոտյան հրապարակված տեսանյութում Բայդենը հաջորդ տարվա նախագահական ընտրությունները որակել է որպես պայքար հանրապետական ծայրահեղականության դեմ՝ անուղղակիորեն պնդելով, որ իրեն ավելի շատ ժամանակ է պետք՝ ազգի կամքը վերականգնելու խոստումներն ամբողջությամբ իրականացնելու համար:
«Երբ չորս տարի առաջ առաջադրվեցի նախագահի պաշտոնում, ասացի, որ պայքարում ենք Ամերիկայի հոգու համար: Եվ մենք դեռ այդ ուղու վրա ենք», - ասել է Բայդենը։