Հարավկորեական «Hyundai»-ին, համագործակցելով «SK On»-ի հետ, մոտ 5 մլրդ դոլար կներդնի ԱՄՆ-ում էլեկտրական մեքենաների մարտկոցների գործարան կառուցելու համար: Գործարանը կկառուցվի ԱՄՆ Ջորջիա նահանգում, իսկ արտադրությունը նախատեսվում է սկսել 2025 թվականի երկրորդ կեսին։
Սպասվում է, որ այն կկարողանա տարեկան մոտ 300 հազար էլեկտրամեքենայի մարտկոց արտադրել։