Միջազգային

Թուրքիայի ՊՆ նախարարն ու հետախուզության պետը ժամանել են Մոսկվա

Թուրքիայի ՊՆ նախարարն ու հետախուզության պետը ժամանել են Մոսկվա

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և հետախուզական ծառայության պետը ժամանել են Մոսկվա։

Թուրքական պատվիրակության ինքնաթիռը վայրէջք է կատարել «Վնուկովո» օդանավակայանում, որտեղ նրանց դիմավորել են ՌԴ իշխանությունների ներկայացուցիչներ, Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Մեհմեդ Սամսարը և այլք։

Աքարն ու Ֆիդանը Անկարան կներկայացնեն Սիրիայի հարցով քառակողմ հանդիպմանը, որին կմասնակցեն Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի պաշտպանական և հետախուզական գերատեսչությունների ղեկավարները։ Այցի ընթացքում նախատեսվում են մի շարք երկկողմ հանդիպումներ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական