Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի առթիվ, հայտնում է Հունաստանում ՀՀ դեսպանությունը։
«Այսօր՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, մենք հարգանքի տուրք ենք մատուցում նրանց, ովքեր այդքան անարդարացիորեն բնաջնջվեցին։ Զգոն ենք և դեմ ենք արտահայտվում ցանկացած արարքի, որը խտրականություն և բռնություն է հրահրում մարդկության նկատմամբ»։