Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն երկուշաբթի օրը կոչ է արել «օտարերկրյա քաղաքական գործիչներին դասախոսություններ չկարդալ իր երկրին պատմության մասին, իսկ այն խեղաթյուրողներին անվանել է քաղաքական շառլատաններ»։ Նա նման հայտարարություն է արել այսօր՝ ապրիլի 24-ին, երբ աշխարհասփյուռ հայերը ոգեկոչում են Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանության զոհերին։
«Ոչ ոք իրավունք չունի դասախոսություններ կարդալ մեծ թուրք ազգի պատմության մասին»,- նախարարի հայտարարությունը մեջբերում է «NTV» հեռուստաալիքը։ Հեռուստաընկերության տվյալներով՝ դա պատասխան էր 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն կոչած ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մեկնաբանությանը։