Միջազգային

Իրանը Ռուսաստանին 300.000 արկ և 1 մլն փամփուշտ է մատակարարել. WSJ

Իրանը Ռուսաստանին 300.000 արկ և 1 մլն փամփուշտ է մատակարարել. WSJ

Ռուսական նավերը մեծ քանակությամբ իրանական արտադրության հրետանային արկեր և այլ զինամթերք են տեղափոխում Կասպից ծովով՝ Ուկրաինայում կռվող զորքերին համալրելու համար։ Այդ  մասին «The Wall Street Journal»-ին ասել են ԱՄՆ պետդեպի Մերձավոր Արևելքի բաժնի պաշտոնյաները։ Այն ինչը աճող մարտահրավեր է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների համար, քանի որ նրանք փորձում են խաթարել համագործակցությունը Մոսկվայի և Թեհրանի միջև:

Ըստ պաշտոնյաների և փաստաթղթերի՝ վերջին վեց ամսվա ընթացքում բեռնանավերը Իրանից Ռուսաստան են տեղափոխել ավելի քան 300,000 հրետանային արկ և 1 մլն փամփուշտ: Առաքումների մասին հետախուզական տվյալները փոխանցվել են ԱՄՆ-ին:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական