2023 թվականի փետրվարին Կիևը պլանավորում էր հարվածներ հասցնել Մոսկվային` Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժման առաջին տարելիցի օրը. գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության գաղտնի զեկույցը։
Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) ղեկավար Կիրիլ Բուդանովը հանձնարարել է նախապատրաստվել փետրվարի 24-ին լայնածավալ հարվածների՝ այդ թվում Նովոռոսիյսկ, որտեղ տեղակայված է ՌԴ սեւծովյան նավահանգիստը։ Մեկ այլ գաղտնի փաստաթուղթ, որը հրապարակել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) փետրվարի 22-ին, ասվում է, որ ԳՀՎ-ն «Վաշինգտոնի խնդրանքով համաձայնել է հետաձգել հարվածը» Մոսկվային. նշում է WP-ն։