Չինաստանը նախորդ տարվա համեմատ կավելացնի պաշտպանական ծախսերը 7,2 տոկոսով։ «Ներկայումս Չինաստանը ճնշելու և զսպելու արտաքին ջանքերն ակտիվանում են», - ասել է Չինաստանի վարչապետ Լի Կեցյանը:
Վարչապետի խոսքերով, 1,55 տրիլիոն յուանի (210 միլիարդ եվրոյի չափով) հատկացումով Չինաստանի զինված ուժերը պետք է «ուժեղացնեն ռազմական պատրաստությունն ու կրթությունը բոլոր ոլորտներում, ավելի շատ ջանքեր գործադրեն զինվորներին մարտական պայմաններում պատրաստելու և ռազմական գործունեությունը մեծացնելու համար բոլոր ոլորտներում»։