Միջազգային

ՌԴ-ում անձնագրում և այլ փաստաթղթերում սեռը փոխելու հնարավորությունը մտադիր են վերացնել

ՌԴ-ում անձնագրում և այլ փաստաթղթերում սեռը փոխելու հնարավորությունը մտադիր են վերացնել

ՌԴ արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոն «ՏԱՍՍ»-ի հետ զրույցում ասել է, թե Ռուսաստանի օրենսդրության մեջ ընտանեկան արժեքների համախմբման առաջին քայլերից մեկը կարող է լինել անձնագրում և այլ փաստաթղթերում սեռը փոխելու հնարավորության վերացումը: 

Նա հիշեցրել է, որ այժմ անձնագրում և այլ փաստաթղթերում ուղղումներ կամ փոփոխություններ կատարելու հիմքերից մեկը բժշկական կազմակերպության կողմից տրված սեռափոխության մասին տեղեկանքն է: Այժմ իշխանությունները մտադիր են վերացնել այդ հնարավորությունը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական