«ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության որոշումը կարող է ընդունվել միայն Ռուսաստանի կողմից նրա դեմ սանձազերծված պատերազմի ավարտից հետո». կարծում է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը: «Կիևի համար ՆԱՏՕ-ի դուռը բացվել է, բայց հիմա նման որոշումներ կայացնելու ժամանակը չէ», - հայտարարել է Պիստորիուսը։
«Նախ անհրաժեշտ է ետ մղել ռուսների հարձակումը և միայն դրանից հետո՝ նոր ժամանակներում, լավ մտածել այդ քայլի մասին», - ընդգծել է Պիստորիուսը: «ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը պետք է լուծել սառը գլխով և տաք սրտով, ոչ թե հակառակը», - հավելել է Բորիս Պիստորիուսը: