Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին սուրբ տոնի՝ Էյդ Ալ-Ֆիտրի առթիվ։
Նախագահ Ռաիսիին ուղղված ուղերձում Ալիևը շնորհավորել է նրան, գերագույն այաթոլլա Ալի Խամենեիին և Իրանի ժողովրդին՝ Էյդ Ալ-Ֆիտրի առթիվ․ ասվում է ուղերձում։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում երկու երկրների հարաբերությունները լարված են, և երկրների ԱԳ նախարարները լարվածության թոթափման ուղղությամբ քայլեր են ձեռնարկում։