Միջազգային

Հարավային Կորեայի նախագահը կայցելի ԱՄՆ

Հարավային Կորեայի նախագահը կայցելի ԱՄՆ

Հվ․ Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլը ապրիլի 24-29-ը պետական ​​այցով կմեկնի ԱՄՆ․ հայտնել է Yonhap գործակալությունը։

Յուն Սեոկ Յոլն ու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կհանդիպեն ապրիլի 26-ին՝ Սպիտակ տանը։ Ապրիլի 27-ին Հարավային Կորեայի առաջնորդը ելույթ կունենա Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստում, որին կհաջորդի պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և փոխնախագահ Քամալա Հարիսի հետ ընթրիքը:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական