Դանիան և Նիդեռլանդները մտադիր են համատեղ ձեռք բերել, վերանորոգել և Ուկրաինային փոխանցել գերմանական արտադրության 14 հատ «Leopard 2A4» տանկ․ այս մասին ասվում է երկու երկրների համատեղ հայտարարության մեջ:
«Սա շատ նշանակալի ներդրում է, որը լրացնում է մեր կողմից արդեն հայտարարված մինչև 100 օգտագործված Leopard 1a5 մեքենաները», - հայտարարել Է Դանիայի ԱԳ նախարար Լարս Լեկե Ռասմուսենը: