Միջազգային

Կիև է ժամանել ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը

Կիև է ժամանել ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ժամանել է Կիև․ հայտնում է «Kyiv Independent»-ը: Նրա այցի մասին նախապես չի հայտարարվել։ Ուկրաինան հույս ունի միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին, սակայն ՆԱՏՕ-ի դաշնակիցները ներկայումս չեն կիսում Կիևի հեռանկարները:
Մասնավորապես, Financial Times-ը գրել է, որ Վաշինգտոնը մտահոգված է, որ պատերազմի ընթացքում դաշինքի հետ Կիևի կապերի խորացումը կարող է ազդել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի առճակատման մասին Պուտինի նարատիվի ազդեցիկության վրա և հանգեցնել հակամարտության սրման, ներառյալ միջուկային զենքի հնարավոր տեղակայումը:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական