ՌԴ երիտասարդների հայրենասիրական կրթության 12 կենտրոն կհամակարգի ՌԴ ծովակալ Սերգեյ Ավագյանցը: Ավագյանցին ներկայացրել է փոխվարչապետ Յուրի Տրուտնևը։
Յուրաքանչյուր կենտրոնում կսկսի վերապատրաստվել 300 հոգուց բաղկացած հերթափոխ: Կենտրոնները նախատեսվում է բացել մայիսին։ Տարվա ընթացքում կվերապատրաստվի առնվազն 9000 մարդ։ Կենտրոնները կպատրաստեն և կկրթեն 14-35 տարեկան երիտասարդների, այդ թվում՝ դպրոցականների և ուսանողների։