Միջազգային

Credit Suisse-ը մինչև 2020թ. Արգենտինայում նացիստական ռեժիմի հաշիվներ է ունեցել

Credit Suisse-ը մինչև 2020թ. Արգենտինայում նացիստական ռեժիմի հաշիվներ է ունեցել

Շվեյցարական Credit Suisse բանկը շարունակել է վարել հաշիվներ, որոնք բացվել են 1945 թվականից հետո և մինչև 2020 թվականը կապված են եղել Արգենտինայի նացիստների հետ. ասվում է ԱՄՆ Սենատի բյուջետային կոմիտեի կայքում:

2020 թվականին «Սիմոն Վիզենտալի կենտրոն» իրավապաշտպան կազմակերպությունը բանկին հայտնել է, որ տեղեկություններ ունի նացիստների հետ կապված հաշիվների հնարավոր առկայության մասին։ Դրանից հետո Credit Suisse-ը սկսեց ներքին հետաքննություն, սակայն, ըստ ամերիկացի օրենսդիրների, դրա սպեկտրը անհիմն նեղ էր, իսկ բանկը, չգիտես ինչու, հետաքննությունից հեռացրեց անկախ օմբուդսմենին:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական