Կիպրոսի կառավարությունը տեղական բանկերին հորդորել է հետևել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին: «Իշխանությունները չեն հանդուրժի Եվրամիության կողմից սահմանված սահմանափակումների խախտումները», - ապրիլի 19-ին հայտարարել է կառավարության խոսնակ Կոնստանտինոս Լետիմբիոտիսը․ «Նախագահը պահանջել է պատրաստել ճանապարհային քարտեզ՝ ձեռնարկվելիք արդյունավետ գործողությունների ցանկով։
Մենք պետք է պաշտպանենք մեր երկրի վստահությունը, չենք հանդուրժի ԵՄ պատժամիջոցներից շեղումը», - ասել է նա։