Միջազգային

Միգել Դիաս-Կանելը վերընտրվել է Կուբայի նախագահ

Միգել Դիաս-Կանելը վերընտրվել է Կուբայի նախագահ

Կուբայի խորհրդարանը ապրիլի 19-ին երկրի գործող ղեկավար Միգել Դիաս-Կանել Բերմուդեսին վերընտրել է նախագահի պաշտոնում։ Նա կպաշտոնավարի մինչև 2028 թվականը։ 
Նշանակմանը կողմ է արտահայտվել ներկա 462 պատգամավորից 459-ը։

Կուբայի ներկայիս փոխնախագահ Սալվադոր Վալդես Մեսան վերընտրվել է մեկ ժամկետով։ Հաստատվել է նաև կառավարության կազմը։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական