«Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կփորձի օգտագործել իր առաջիկա այցը Հունգարիա՝ Ուկրաինայում խաղաղ կարգավորման ուղիներ գտնելու համար»․ չորեքշաբթի հայտնել է Վատիկանի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինը։
Ֆրանցիսկոսը ապրիլի 28-30-ն առաքելական այցով կմեկնի Հունգարիա։ Ինչպես հաղորդել է Սուրբ Աթոռի մամլո ծառայությունը, նա կհանդիպի երկրի ղեկավարության, ինչպես նաև տեղի հոգևորականների հետ: Պապը Բուդապեշտում եղել է 2021թ․ աշնանը, երբ մասնակցում էր միջազգային հաղորդության կոնգրեսին։