ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էրիկա Օլսոնը Հայաստանում է։ Պետքարտուղարի տեղակալը հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, ազգային ժողովի փոխնախագահ և կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հետ։ Այդ հանդիպումներում պետքարտուղարի փոխտեղակալ Օլսոնը ընդգծել է հայ-ամերիկյան երկկողմ ամուր կապերը։
Նա նաև նշել է Միացյալ Նահանգների պատրաստակամությունն օգնել Հայաստանին և Ադրբեջանին լարվածության ապաէսկալացման և երկարաժամկետ ու համընդգրկուն խաղաղության հասնելու հարցերում։ Հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։