Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը նվիրված հանդիպման ժամանակ ասել է, որ հանրապետությունը պետք է անցնի իրական շուկայական տնտեսության՝ ուղղված քաղաքացիների կարիքները բավարարելուն։
«Մենք պետք է անցնենք իրական շուկայական տնտեսության՝ ուղղված քաղաքացիների կարիքները բավարարելուն: Հետևաբար, առջևում բարդ ժամանակաշրջան է սպասվում: Մենք ապրում ենք շատ դժվար ժամանակներում», - ասել է Տոկաևը: