Ռուսաստանի կողմից օկուպացված Ուկրաինայում գտնվող Զապորոժիեի ատոմակայանը (ԶԱԷԿ) պարունակում է ամերիկյան ծագման զգայուն տվյալներ միջուկային տեխնոլոգիաների ոլորտում։ Այս մասին հայտնել է ամերիկյան «CNN» հեռուստաալիքը։
Ըստ CNN-ի՝ մարտի 17-ին ԱՄՆ էներգետիկայի նախարարության չտարածման քաղաքականության գրասենյակը նամակ է ուղարկել «Ռոսատոմի» ղեկավարությանը` խնդրելով «չդիպչել» այս տեխնիկական տվյալներին, որոնք ԱՄՆ կառավարության կողմից ենթակա են վերահսկողության: «CNN»-ի լրագրողները գրում են, որ կարդացել են վերոնշյալ փաստաթուղթը։