Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հորդորել է արտատարածաշրջանային ուժերին, մասնավորապես՝ ԱՄՆ-ին, հնարավորինս արագ հեռանալ տարածաշրջանից։
«Իրանի բանակի և զինված ուժերի ուղերձը ոչ տարածաշրջանային, հատկապես՝ ամերիկյան ուժերին. լքեք տարածաշրջանը, որքան հնարավոր է՝ շուտ»,- ասել է Ռաիսին՝ ելույթ ունենալով Իրանի բանակի օրվա առթիվ կազմակերպված արարողության ժամանակ։
Նա տարածաշրջանում Իրանի զինված ուժերի ներկայությունը անվտանգության գործոն է համարել, իսկ արտատարածաշրջանային ուժերի առկայությունը՝ անվտանգության սպառնալիք։