Միջազգային

Ալիևն ու Իսրայելի ԱԳ նախարարը քննարկել են ահաբեկչության դեմ պայքարի հարցեր

Ալիևն ու Իսրայելի ԱԳ նախարարը քննարկել են ահաբեկչության դեմ պայքարի հարցեր

Ապրիլի 19-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոենին:

«Մենք քննարկել ենք ահաբեկչության դեմ պայքարի, երկրների միջև անվտանգության և տնտեսական համագործակցության ընդլայնման հարցեր։ Ես շնորհավորեցի նախագահին՝ Իսրայելում դեսպանատուն բացելու որոշման կապակցությամբ։ Սա շիա մահմեդական երկրի առաջին դեսպանատունն է։ Դա վկայում է աշխարհում Իսրայելի բարձր հարգանքի մասին», - գրել է դիվանագետն իր թվիթերյան էջում։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական