Ադրբեջանը 2023թ․ հունվար-փետրվարին ներմուծել է 7468 տոննա «Premium Euro-95» մակնիշի բենզին, ինչը 46%-ով քիչ է 2022թ․ նույն ժամանակահատվածի ցուցանիշից. այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով իրենց պետական վիճակագրական կոմիտեին։
Ներմուծված «Premium Euro-95» բենզինի արժեքը կազմել է 6 մլն 954,91 հազար դոլար (44,1% անկում):
Ներմուծման ամբողջ ծավալը բաժին է ընկել ՌԴ-ից մատակարարումներին։ Իսկ 2022թ․ հունվար-փետրվար ամիսներին Ադրբեջանը «Premium Euro-95» բենզինի ներկրումն իրականացրել է հիմնականում Ռումինիայից։