Սլովակիան միացել է Լեհաստանին և Հունգարիային, որոնք, իրենց ֆերմերներին պաշտպանելու նպատակով, միակողմանի դադարեցրել էին հացահատիկի և այլ պարենային ապրանքների ներմուծումն Ուկրաինայից:
«ԵՄ-ն ակնկալում է, որ կենտրոնական Եվրոպայի երկրները կներկայացնեն որոշակի բացատրություններ», - ասել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան։
Լեհաստանը և Հունգարիան հանգստյան օրերին հայտարարեցին իրենց արգելքների մասին, իսկ Սլովակիան՝ երկուշաբթի օրը: Բուլղարիան նույնպես հայտարարել է, որ դիտարկում է արգելքին միանալը: