Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան ալ Սաուդը, 2011-ից ի վեր առաջին անգամ, երեքշաբթի օրը պաշտոնական այցով կմեկնի Դամասկոս․ այս մասին հայտնում է «Al Mayadeen» հեռուստաալիքը՝ հղում անելով Սիրիայի տեղեկատվության նախարարությանը։
Անցյալ շաբաթ արքայազն Ֆեյսալը Սաուդյան Ջիդայում բանակցություններ է վարել Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Միքդադի հետ, որի արդյունքում կողմերը համատեղ հայտարարություն են ընդունել։ Սիրիացի բարձրաստիճան պաշտոնյայի այցը Սաուդյան Արաբիա, որը առաջինն էր 2011 թվականին երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների խզումից հետո, նախորդել էր Պարսից ծոցի երկրների, Եգիպտոսի, Հորդանանի և Իրաքի ԱԳ նախարարների հանդիպմանը՝ Արաբական պետությունների լիգային Սիրիայի լիիրավ անդամակցության վերականգնման վերաբերյալ: