Միջազգային

Սիրիայի նախագահը հանդիպել է Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարին

Սիրիայի նախագահը հանդիպել է Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարին

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը Դամասկոսում հանդիպել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդի հետ։ Այս մասին հայտնել է սիրիական «Sana» գործակալությունը։ Բանակցությունների մանրամասները դեռևս չեն հաղորդվում։ 

Ավելի վաղ երեքշաբթի «Al Arabiya» հեռուստաալիքը հայտնել էր Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդի՝ 2011 թվականից ի վեր առաջին պաշտոնական այցի շրջանակներում Դամասկոս ժամանման մասին:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական