Միջազգային

«ՌԴ կողմնակիցները թանկ գին են վճարելու». G7 ԱԳ նախարարներ

«ՌԴ կողմնակիցները թանկ գին են վճարելու». G7 ԱԳ նախարարներ

G7-ի երկրները ճապոնական Կարուիզավայում կայացած հանդիպման ժամանակ հստակ դիրքորոշում են հայտնել Ռուսաստանի և Չինաստանի ագրեսիվ գործողությունների դեմ։ «Այն պետությունները, որոնք աջակցում են ռուսական ներխուժմանն Ուկրաինա, դրա համար բարձր գին կվճարեն»․ այդ մասին ասվում է G7-ի ԱԳ նախարարների կողմից ընդունված վերջնական հայտարարության մեջ։

Հանդիպման մասնակիցները խոստացել են «ուժեղացնել համակարգումը երրորդ երկրների կողմից Ռուսաստանին զենքի մատակարարումները կանխելու համար»։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական