Միջազգային

Պուտինը այցելել է Խերսոնի ճակատ

Պուտինը այցելել է Խերսոնի ճակատ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Խերսոնի ուղղությամբ տեղակայված Դնեպրի զորքերի շտաբ։ Այս մասին երեքշաբթի հայտնել են Կրեմլի  մամուլի ծառայությունում։

Ըստ մամուլի ծառայության՝ Պուտինը լսել է Դնեպրի զորախմբի հրամանատար, գեներալ-գնդապետ Օլեգ Մակարևիչի, օդադեսանտային ուժերի հրամանատար գեներալ-գնդապետ Միխայիլ Թեպլինսկու և այլ ռազմական ղեկավարների հաղորդումները։ Սա ՌԴ նախագահի առաջին այցն է Խերսոնի մարզ։ Վերջին անգամ Պուտինը Ռուսաստանի կողմից գրաված նոր շրջաններ է այցելել մարտի 19-ին, երբ ժամանել է Մարիուպոլ։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական