Միջազգային

Սլովակիան Ուկրաինային է փոխանցել ևս 9 ՄիԳ-29 կործանիչ

Սլովակիան Ուկրաինային է փոխանցել ևս 9 ՄիԳ-29 կործանիչ

Սլովակիան Ուկրաինային է փոխանցել 9 ՄիԳ-29 կործանիչ՝ ռուսական ագրեսիայից պաշտպանվելու համար. «Facebook»-ում հայտնել է Սլովակիայի պաշտպանության նախարար Յարոսլավ Նագին։ Եվս 4 ՄիԳ-29 կործանիչ Ուկրաինա է տեղափոխվել մարտին։

Նագիի խոսքով՝ ուկրաինացի զինվորականները կկարողանան ինքնուրույն վերանորոգել և սպասարկել այդ ինքնաթիռները։ Սլովակիան, այսպիսով, դարձավ առաջին երկիրը, որը Կիևին տրամադրեց կործանիչներ։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական