Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը 2008թ. դաշինքի գագաթնաժողովի ժամանակ դեմ է արտահայտվել Ուկրաինայի և Վրաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին և դրանում համոզել է մյուս դաշնակիցներին։ Այս մասին իսպանական «La Razon» թերթի հետ զրույցում ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսիյ Ռեզնիկովը։
«Արևմուտքը վաղուց ապրել է Ռուսաստանին չհրահրելու դոգմայի մեջ»,- նշել է Ռեզնիկովը։ Նրա խոսքով, 2008թ.-ին՝ Բուխարեստում, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ իրատեսական էր Ուկրաինայի և Վրաստանի ընդունումը ռազմական դաշինք. «Ամերիկացիները կողմ էին, ինչպես եվրոպացիների մեծ մասը։ Հենց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն է դեմ արտահայտվել ու համոզել մնացածին»,- ասել է Ռեզնիկովը։