ՌԴ պետդուման վերջին երրորդ ընթերցմամբ ընդունեց օրենք, որը թույլ կտա պատգամավորներին և սենատորներին չհրապարակել եկամուտների հայտարարագրերն ամբողջությամբ՝ իրենց անձնական տվյալներով։ Օրենքը կսկսի գործել մարտի 1-ից, այսինքն, արդեն այս տարի պետդումայի և դաշնային խորհրդի անդամները չեն հրապարակի իրենց անձնական տվյալները պարունակող հայտարարությունները։
Պետդումայի կողմից ընդունված օրենքի համաձայն՝ կհրապարակվի միայն «ընդհանրացված վիճակագրական տեղեկատվություն» այն մասին, թե արդյոք պատգամավորներն ու սենատորները տրամադրել են անհրաժեշտ տեղեկատվություն։