Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ Քրիստոֆ Հոյսգենը կոչ է արել Արևմուտքին ավելին անել՝ օգնելու Ուկրաինային հետ մղել ռուսական ագրեսիան: «Անսասան աջակցության հայտարարությունը բավարար չէ, և գործողություններն ու խոսքերը դեռևս չեն համընկնում», - ասել է Անգելա Մերկելի նախկին խորհրդականը գերմանական «Tagesspiegel» թերթի ապրիլի 16-ին հրապարակված հոդվածում․ «Ներկայիս աստիճանական և կիսատ-պռատ ռազմական աջակցությունը կհանգեցնի միայն փակուղու մարտի դաշտում»։