Ուկրաինայում Ռուսաստանի կողմից չինական զենքի կիրառման նշաններ չկան։ «Այսօր մենք ռազմաճակատում չենք տեսնում զենքի առկայության նշաններ, որոնք արտադրվել են Չինաստանում:
Եթե դրանք հայտնվեին այստեղ... Հիշու՞մ եք, երբ հայտնվեցին իրանական հարձակողական անօդաչու թռչող սարքերը, մենք անմիջապես հայտարարեցինք այս մասին»․ «TSN»-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի անվտանգության խորհրդի և պաշտպանության քարտուղար Ալեքսեյ Դանիլովը։