Իրանը կարծում է, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների վատթարացման ետևում կանգնած է Իսրայելը․ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Կանանին․ «Սիոնիստական ռեժիմը (Իսրայելը) կարծում է, թե իր ազգային անվտանգության ռազմավարությունը տարածաշրջանում անկայուն և անապահով միջավայր ստեղծելն է։ Հասկանալով, որ որոշ մարդկանց ձեռնտու են Իրանի և Ադրբեջանի միջև տարաձայնությունները, մենք փորձել ենք դիվանագիտական միջոցներով հաղթահարել այս լարվածությունը»։