Մոսկվայի քաղաքային դատարանը մեղադրական դատավճիռ է կայացրել ընդդիմադիր քաղաքական գործիչ, հրապարակախոս Վլադիմիր Կարա-Մուրզայի նկատմամբ։ Նա դատապարտվել է 25 տարվա ազատազրկման․ 7 տարի՝ «ռազմական ֆեյքերի» գործով, 3 տարի՝ անցանկալի կազմակերպության գործունեությանը մասնակցելու համար, 18 տարի՝ պետական դավաճանության մեղադրանքով։