Միջազգային

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է IRNA գործակալությունը։

Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը։ Ընդգծվել է երկու երկրների միջև պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը։ 

Հիշեցնենք, որ Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարներն ապրիլի 7-ին և 8-ին ևս հեռախոսազրույցներ էին ունեցել։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական