ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե ԱՊՀ երկրների գործերին միջամտելու՝ Արևմուտքի փորձերը գնալով մեծանում են։
Ուզբեկստանում ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո Սերգեյ Լավրովը պատասխանել է լրագրողների հարցերին՝ ասելով. «Հիբրիդային պատերազմը, որ Արևմուտքը սանձազերծել է իր գերիշխանությունը հաստատելու համար՝ փորձելով խոչընդոտել բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորմանը, այդ նպատակով ակտիվորեն օգտագործում է Ուկրաինայի ռեժիմը»։