Միջազգային

Պենտագոնի փաստաթղթերի արտահոսքի կասկածյալը ձերբակալվել է

Պենտագոնի փաստաթղթերի արտահոսքի կասկածյալը ձերբակալվել է

ԱՄՆ ռազմաօդային ուժերի ազգային գվարդիայի 21-ամյա աշխատակիցը ձերբակալվել է գաղտնի ռազմական հետախուզության արտահոսքի կազմակերպման կասկածանքով, ինչը ցնցել էր ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին: Ջեք Թեյշեյրան, ով, ըստ տեղեկությունների, առցանց խաղային զրուցարանում կիսվում էր ֆայլերով, մեղադրվում է լրտեսության մեջ: Նրա գաղտնազերծած փաստաթղթերը բացահայտել են Ուկրաինայի պատերազմի և դաշնակիցների առնչությամբ ԱՄՆ-ի լրտեսության մասին հետախուզական տվյալներ:

Բոստոնից հարավ ընկած 8 հզ․ բնակիչ ունեցող քաղաքում տեղի ունեցած ձերբակալման կադրերում երևում է, թե ինչպես է երիտասարդ տղամարդը, որը, ենթադրաբար, Թեյշեյրան է, զինված ՀԴԲ սպաների մոտ ետ քայլում՝ ձեռքերը վեր պարզած: Նրան ձեռնաշղթաներ են հագցրել և մտցրել մեքենա։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական