Վրաստանի խորհրդարանը վերջնական տեսքի է բերել «Ապաօլիգարխացման մասին» օրինագիծը, որը պատրաստվել է երկրի իշխող կուսակցության կողմից։
Ըստ վերանայված տարբերակի.
- Քաղաքացուն օլիգարխ կճանաչի ոչ թե խորհրդարանը կամ կառավարությունը, այլ հակակոռուպցիոն բյուրոն։
- Օլիգարխ ճանաչելը հնարավոր կլինի բողոքարկել դատարանի միջոցով՝ միաժամանակ երկու ատյանով։
- Հանրային հասանելիություն կստանա միայն օլիգարխի անունը, նրա հայտարարագրված ունեցվածը և նշումը, որ նա հանցագործ չէ՝ օլիգարխների ռեգիստրում ընդգրկվելով։
- Օլիգարխները կկարողանան ֆինանսավորել կուսակցություններ, նախընտրական քարոզարշավներ և բողոքի ակցիաներ։
- Օլիգարխներին կարգելվի մասնակցել մասնավորեցման լայնածավալ նախագծերին։