«Սև ծովը երբեք չի դառնա ՆԱՏՕ-ի ծով», - լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Մեկնաբանելով Կիևի՝ Սև ծովը ապառազմականացնելու և այն միաժամանակ «ՆԱՏՕ-ի ծով» դարձնելու գաղափարը՝ Կրեմլի խոսնակն ասել է. «Սև ծովը երբեք «ՆԱՏՕ-ի ծով» չի լինի, այն ընդհանուր ծով է»:
Նա նաև ընդգծել է, որ բոլոր առափնյա պետությունների համար Սև ծովը պետք է լինի համագործակցության և փոխգործակցության ծով։