Ռուսաստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի գազային միության նախագիծը կամրապնդի էներգետիկ անվտանգությունը. այդ մասին ուրբաթ օրը Ուզբեկստան կատարած այցին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Կշահեն բոլորը, քանի որ կան և՛ գազ մատակարարողներ, և՛ շահագրգռվածներ այդ գազով, երբ կողմերը պայմանավորվեն տարանցման և գնային պայմանների շուրջ, և եթե բոլորը գոհ են ամեն ինչից, ապա շահում են բոլորը», - նշել է Լավրովը։